Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ փաստաբանի գործով ՄԻԵԴ-ն արդեն իսկ սահմանել է. փոքր ձեռնաշղթաներ հագցնելը խոշտանգում է

Հուլիս 21,2026 13:45 Share

Քիչ առաջ, երբ դարձյալ փոքր ձեռնաշղթաներով ՀՀ քննչական կոմիտե բերեցին Գագիկ Ծառուկյանին, հիշեցի երջանկահիշատակ փաստաբան Արսեն Մկրտչյանի գործը։

Ճանաչված փաստաբան Արսեն Մկրտչյանն առաջին հայն էր, որը հաղթեց այլ պետությանը՝ Ռուսաստանի Դաշնությանը ՄԻԵԴ-ում: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ Ռուսաստանը հատուցեց 7500 եվրո գումար։

«Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում…,- պատմել էր Արսեն Մկրտչյանը, թե ինչպես են իրեն 2007 թ. օգոստոսին «էտապով» բերել Մոսկվա:- 62 հոգով, ձեռնաշղթաներով ամրացվել էինք գնացքի ներսում եղած լարին: Նույն դաժան, անմարդկային վերաբերմունքն այստեղ էր»:

Արսեն Մկրտչյանի այս գործով Եվրոպական դատարանը նկատել էր, որ փոքր ձեռնաշղթաների առկայությունը խոշտանգում էր։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել