Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կենտրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ։


Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վալերի Լապինը։
Կարդացեք նաև
Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ ուրիշների շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։
ՀՀ ՊՆ




















































