Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչի տաղանդն ու ճանաչումն այսօր ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի այցեքարտն են շատ երկրներում. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարսեղ Թումանյանին

Օգոստոս 03,2022 11:15 Share

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի Բարսեղ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Դուք այն արվեստագետն եք, ում բեմական բեղուն և հարուստ ստեղծագործական կյանքը դարձել է ապրելակերպ: Երգչի տաղանդն ու ճանաչումն այսօր ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի այցեքարտն են շատ երկրներում:

Աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների ու համերգասրահների բեմերում ներկայացված Ձեր երգացանկն ու դերերգերը աչքի են ընկնում անհատական մոտեցումներով, ինչի վկայությունն են նաև Ձեր վարպետության դասերն աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և բուռն ստեղծագործական գործունեություն»:

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել