Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն ակնարկում է. «Ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ուղղակի անարգանք է եռակողմ հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ»

Օգոստոս 03,2022 19:45

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՖԲ էջում տեղադրված է այդ խմբակցության պատգամավորի հայտարարությունը.

«Վերջին օրերի սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետերի եւ ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ:

Երեկ, օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր:

Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլեւ ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ: Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից եւ արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031