Սպիտակի Լեռնավան գյուղում այսօր քաշքշուկ է տեղի ունեցել նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև։ «Ազատության» տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը գործողություններ է սկսել։
Կողմերը միջադեպի համար միմյանց են մեղադրում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մրցակցի աջակիցները խոչընդոտել են իրենց քարոզարշավը։ Մինչդեռ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից հայտարարում են, որ բախումը հրահրել են հենց ՔՊ-ականները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































