«Անվտանգության ամառային ակադեմիայի» օգոստոսի 10-ի հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։
Ըստ բանախոսի՝
🔸 Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն,, պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգություն և այլն;
Կարդացեք նաև
🔸 Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար;
🔸 Առաջատար գիտություն տնտեսությունը զարգացնելու և անվտանգությանը ծառայեցնելու նպատակով;
🔸 Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։
🔸 Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։


«Հայրենիք» կուսակցության հաղորդագրություն


















































