ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր 16:30-ին առաջին ատյանի դատարանում հրավիրված հրատապ նիստն էր։ Նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որով խնդրել էին հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված` կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր ներկայացվեցին` առողջական վիճակի վատթարացման ու կոմայի նախանշանների մասին։

Հատկանշական է, որ հանրային մեղադրողները միջնորդության դեմ չառարկեցին ու փաստեցին, որ պաշտպանների վկայակոչածը նոր հանգամանք է համարվում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































