ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը.
3 օրից ավելի է ինչ հրշեջ-փրկարարները` Կարմիր Խաչի ներկայացուցիչների և կամավորների հետ միասին, սեփական կյանքը վտանգելով, իրականացնում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
❗Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։



Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։
Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։


















































