Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ՖԲ գրառումը.
Սա մեր այսօրվա հանդիպումն է բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ Ամառվա ամիսներին արդեն 6-րդ հանդիպումն է։ Ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ՛ մեդիաչափումների նոր մոդելի ներդնում, գովազդային շուկայի կրճատում, շահումով խաղերի գովազդի արգելքի հետեւանքներ, օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, եթերի որակի բարձրացում, դատական որոշումների հետեւանքների հաղթահարում․․․

Ինչո՞ւ եմ սա գրում։ Որովհետեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են թյուր կարծիք ստեղծել թե Հանձնաժողովը թուր ու թվանքը ձեռքին պատժիչ մարմին է։ Դա այդպես չի եւ չի լինի։


















































