Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ նախագահ. Ամառվա ամիսներին արդեն 6-րդ հանդիպումն է բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ

Օգոստոս 17,2022 22:45

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ՖԲ գրառումը.

Սա մեր այսօրվա հանդիպումն է բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ Ամառվա ամիսներին արդեն 6-րդ հանդիպումն է։ Ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ՛ մեդիաչափումների նոր մոդելի ներդնում, գովազդային շուկայի կրճատում, շահումով խաղերի գովազդի արգելքի հետեւանքներ, օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, եթերի որակի բարձրացում, դատական որոշումների հետեւանքների հաղթահարում․․․

Թեմաներն անսպառ են։ Քննարկում ենք, վիճում ենք, փոխլրացնում ենք միմյանց։ Երբեմն գալիս ենք փոխհամաձայնության երբեմն՝ ոչ։ Բայց ՀՌՀ փոխհարաբերությունները հեռարձակողների հետ կան եւ լինելու են գործընկերային ու անկեղծ։

Ինչո՞ւ եմ սա գրում։ Որովհետեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են թյուր կարծիք ստեղծել թե Հանձնաժողովը թուր ու թվանքը ձեռքին պատժիչ մարմին է։ Դա այդպես չի եւ չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031