Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիտալի՛ Բալասանյան, դուք եւ Արցախի իշխանությունները կա՛մ չեք տիրապետում իրավիճակին, կա՛մ դուք եւս կատարում եք ինչ-որ հանձնարարականներ». Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 18,2022 16:25

«Օգոստոսի 26-ին Մեհրիբան խանումի ծննդյան օրն է ու արդեն իսկ ադրբեջանական մամուլը հրապարակում է տեղեկատվություն, որ Ալիեւն ու Մեհրիբանը օգոստոսի 26-ը նշելու են հանձնված Բերձորում եւ Աղավնոյում, իր ծննդյան նվերը լինելու են Բերձորն ու Աղավնոն»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին. «Պարո՛ն Բալասանյան, ես հասկանում եմ, որ մենք շատ դեպքերում կաշկանդված ենք ձեր հարցում՝ որպես ընկեր, որպես բարեկամ, բայց երբ ձեր խոսնակը հերքում է, որ երեկ Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը եղել է Աղավնոյում, դուք եւ Արցախի իշխանությունները կա՛մ չեք տիրապետում իրավիճակին, կա՛մ դուք եւս կատարում եք ինչ-որ հանձնարարականներ»:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր հրապարակվել, որ Ֆաթուլաեւը եւ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբը գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինից ու Աղավնոյից հայերի տարհանման մասին։ Տեղեկությունը հաստատել էր նաեւ Արշակ Զաքարյանը՝ ասելով, որ նրանք եղել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ֆաթուլաեւը հարցազրույցներ է վերցրել նաեւ Աղավնոյի բնակիչներից ու չի ներկայացել՝ որպես Haqqin.az-ի խմբագիր. «Բա եթե այդ պրիմիտիվ անվտանգությունը դուք չեք կարողանում վերահսկել, որ թուրքի լամուկը դեռեւս չհանձնված Աղավնոյում, Բերձորում հարցեր է տալիս բնակիչներին՝ իբր խաղաղասիրական կոնտեքստի մեջ, թե պատրա՞ստ եք ապրել ադրբեջանցիների հետ: Չէ, Էյնուլա՛, որ ամեն օր Ալիեւը բանտում քեզ սատկացնում էր, մինչեւ չդառար Ալիեւի ձեռնածու շունը, պատրաստ չե՛ն հայերը ապրելու ադրբեջանցիների հետ երբեք, որովհետեւ քո իսկ երկրի օմբուդսմենը հայտարարում էր, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031