Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարությունը. Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 17,2022 21:55 Share

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինը (Բերձորն) ու Զաբուխը (Աղավնոն) անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին։

Հիմա Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարությունը։

Թե՞ համազգային նվաստացումը կատարյալ լինելու համար հենց դուք եք Էյնուլային հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել