Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային կոմիտեի նախագահն ընդգծել է՝ նախնական հաշվարկով՝ տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանից սահմանվածից ավել ջրառի կարիք չի լինի

Օգոստոս 24,2022 13:35

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։

Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես ընդգծելով, որ նախնական հաշվարկներով, բարձր ջերմաստիճանային և տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավել ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է մսի շուկայի վերահսկողության արդյունքներին՝ մասնավորապես սպանդանոցների առկա վիճակին, նաև ներկայացրել է կենդանական և բուսասանիտարական հիվանդությունների մոնիթորինգի արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելմանը, մարզպետարանների կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։

Հայաստանի Հանրապետության կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031