Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-տեղեկանում է նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։
Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պատվիրակության կազմում է եղել։ Նախարարը սեպտեմբերի 20-26-ը մնացել է «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում։
Հյուրանոցային ծախսը նախապես և մեկ ընդհանրական փոխանցմամբ վճարել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։
Նարեկ Կիրակոսյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































