Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, դա քարոզարշավ անելու տեղ չէր, եւ ես բացարձակ չեմ ունեցել միտում»․ Տիգրան Ավինյան

Օգոստոս 31,2022 19:05

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու լինելու վերաբերյալ  խոսքերը վերջերս մեկնաբանությունների առիթ էին տվել, որ ողբերգության վայրը քարոզարշավի մասին հայտարարելու տեղ չէր։

Այս առիթով այսօր Տիգրան Ավինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ճշմարտություն է այն, որ լրագրողն իրեն երեք անգամ նույն հարցը տվել է․ «Հայտարարվել է, որ ես Երեւանի քաղաքապետի թեկնածու եմ ՔՊ-ի կողմից, եւ ես ուղղակի հաստատել եմ այդ տեղեկատվությունը։ Այո, դա քարոզարշավ անելու տեղ չէր, եւ ես բացարձակ չեմ ունեցել միտում։ Բայց որոշ լրատվականների համար նրանք կարողացան ցանկալի վերնագրեր ստանալ»։

Ավինյանը հավելեց․ «Կներեք, որ կարող է ձեզ նեղացնեմ, բայց շատ դեպքերում բովանդակությունը թողած՝ «քլիկվող» վերնագրերի հետեւից ենք ընկնում։ Մինչդեռ այսօրվա քննարկումն ավելի կարեւոր է քաղաքացիների համար»։

Ինչպես հայտնել էինք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ եւ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ այսօր խորհրդարանում կայացավ քննարկում` հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ։ Այս նախագծով, որն օգոստոսին հրապարակվեց, սահմանվում է, որ ՀՀ տարածքում հրավառությունները իրականացնում են բացառապես պետական մարմինների եւ ՏԻՄ-երի  պատվերների հիման վրա՝ ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում․ հրավառությունների անցկացման վայրը, ամսաթիվը եւ ժամը որոշում է համայնքի ավագանին կամ քաղաքապետը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Բարոյականություն երևույթ գոյություն ունի, որից դուք կիլոմետրով հեռու եք։ Դա է պրոբլեմը։ Ուշադրություն դարձրեք հատկապես կալանավայրերի բարեփոխումներին, ոչ հեռու ապագայում ձեզ շատ պետք կգա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031