«Զուտ ծանուցումը չի նշանակում, որ որոշակի հավաքների անցկացումը թույլատրելի է կամ հնարավոր է իրականացնել»,- այսօր կառավարության ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը այսպես պատասխանեց հարցին, թե Ազատության հրապարակում խաղաղ բողոքի ցույց անող ՌԴ քաղաքացիներին ինչո՞ւ ոստիկանությունը բերման ենթարկեց՝ հաշվի առնելով, որ նրանք նախապես ծանուցել էին Երեւանի քաղաքապետարանին, ստացել թույլտվություն բողոքի ցույցի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիների մի փոքր խումբ օգոստոսի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների կես տարին լրանալու օրը ՌԴ նախագահի պաշտոնավարման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակի տարածքում:

Փոխոստիկանապետը վստահեցրեց, որ իրենք ապաքաղաքականացված են ու գործել են օրենքի շրջանակում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































