Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի քաղաքացիները բողոքի ցույց արեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ

Օգոստոս 24,2022 22:33

Հայաստանում բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիների մի փոքր խումբ այսօր՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների կես տարին լրանալու օրը  ՌԴ նախագահի պաշտոնավարման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակի տարածքում:

Ակցիայի մասնակիցները իրենց համախոհների ակտիվ մասնակցությամբ պարզել էին, իրենց մեկնաբանմամբ, ազատ Ռուսաստանի դրոշներ, ցուցադրաբար տեսանյութեր էին նկարահանում, հարցազրույցներ տալիս: Ընդ որում, նաեւ հասցնում վիճաբանության մտնել այն երեւանցիների հետ, որոնք դեմ էին արտահայտվում նրանց գործողություններին:

«Դիրքապահ» կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը որոշել էր հակացույց կազմակերպել, բայց դարձյալ բերման ենթարկվեց

Բողոքի ցույցի կազմակերպիչները մտադիր էին նաև կազմակերպել քայլերթ և Երևանի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն

Ազատության հրապարակում լարվածության մթնոլորտի թեժացման վտանգի պայմաններում պատշաճ ու արհեստավարժ աշխատեց ոստիկանությունը, որը տեղում կանխում էր ցանկացած սադրանք:

Եղան բերման ենթարկվածներ, մասնավորապես՝  հավաքի կազմակերպիչ Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Բերման ենթարկվեց նաեւ բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018-ին ակտիվ լուսաբանում էր Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»։

Ոստիկանությունը բանակցությունների միջոցով կանխեց քայլերթը, քանի որ իրենց պնդմամբ՝ այն կխաթարեր Երեւանի բնակչության  ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անխափան աշխատանքը, ինչպես նաեւ կարող է որոշակի իրավիճակներում վտանգ պարունակել հենց կազմակերպիչների ու մասնակիցների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031