Կրթությունն ու գիտելիքն են լինելու մեր զարգացման հիմքը, հետևաբար կրթություն տալու ու ստանալու գործին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ. Ռուբեն Վարդանյան
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ես հանդիպում եմ ունեցել Արցախի պետական համալսարանում։
Արցախի մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը շատ կարևոր թեմաներ քննարկեցինք՝ սկսած Արցախում ու Արցախի շուրջ տիրող իրավիճակից մինչև կրթության կարևորությանը վերաբերող հարցեր:
Բոլորս համակարծիք էինք, որ կրթությունն ու գիտելիքն են լինելու մեր զարգացման հիմքը, հետևաբար կրթություն տալու ու ստանալու գործին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ. 21-րդ դարը գիտելիքի դար է, ու միայն մրցունակ կրթությամբ կարող ենք հաջողության հասնել, ուժեղանալ ու զարգանալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: