Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային զարգացման համաթիվը 2 տարի շարունակ նվազում է. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը զեկույց է հրապարակել

Սեպտեմբեր 08,2022 18:15

Երևան, 8-ը սեպտեմբերի, 2022թ. – Մարդկային զարգացման մակարդակը նվազել է և հասել 2016թ. մակարդակին՝ փոշիացնելով Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, պնդում է այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից թողարկված Մարդկային զարգացման 2022թ. զեկույցը (ՄԶԶ), որի վերնագիրն է՝ «Անորոշ ժամանակներ, խաթարված կյանքեր. ապագայի ձևավորումը փոխակերպվող աշխարհում»։ Վերջին 32 տարիների ընթացքում, ինչ ՄԱԶԾ-ն սկսել է հաշվարկել Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ), որը չափում է ազգի առողջությունը, կրթության մակարդակը և կենսամակարդակը, այն առաջին անգամ ամբողջ աշխարհում երկու տարի շարունակ նվազում է։

Մարդկության ամենամեծ մարտահրավերները՝ կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերը, անհավասարությունները և քաղաքական բևեռացումները, ինչպես նաև տեխնոլոգիական ցնցումները կուտակվում են և հրահրում միմյանց։ Այս ամենը տեղի է ունենում մարդկանց համար աննախադեպ արագությամբ և մասշտաբներով։ Անորոշությունը, անհավասարությունը և անվստահությունը ուղեկցվում են քաղաքական բևեռացմամբ և վստահության պակասով։ Ամբողջ աշխարհում մարդկանց 30 տոկոսից պակասն է համարում, որ մարդկանց մեծ մասին կարելի է վստահել, ինչը գրանցված ամենացածր տոկոսն է։

Ըստ ՄԶԶ բացահայտումների՝ անորոշության պայմաններում մարդկանց բարգավաճելու հնարավորություն կընձեռեն ներդրումների, ապահովագրության և նորարարությունների վրա շեշտը դնող քաղաքականությունները. ներդրումները՝ վերականգնվող էներգիայից մինչև պատրաստվածություն համավարակներին և բնական աղետներին, մոլորակի վրա գործադրվող ճնշումը թուլացնելու համար, ապահովագրությունը, ներառյալ սոցիալական պաշտպանվածությունը, հասարակությանն անորոշ աշխարհում ապրելու վտանգներին նախապատրաստելու համար, և նորարարությունը իր բոլոր ձևերով՝ տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային՝ մարդկության առջև ծառացած անհայտ մարտահրավերներին դիմակայելու համար։

«Այս դժվարին ժամանակներում ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել Հայաստանին մարդկային զարգացման բոլոր ուղղություններով՝ առաջնորդվելով «ոչ ոք չի անտեսվում» սկզբունքով։ Հիմնվելով երեք տասնամյակի հասնող ամուր գործընկերության վրա՝ այսօր ՄԱԶԾ-ն աջակցում է ՀՀ կառավարությանն առանցքային բարեփոխումների իրականացման գործում, ներառյալ անցումը կանաչ տնտեսությանը և սոցիալական, ինստիտուցիոնալ և թվային վերափոխումները՝ ի շահ Հայաստանի բոլոր բնակիչների։ Մենք պատրաստակամ ենք ընդլայնելու մեր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ընդգրկում են կենսաբազմազանության պահպանությունից մինչև գենդերային անհավասարությունը՝ երկրում մարդկային զարգացման առաջընթացն արագացնելու համար», – ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Զեկույցը ներկայացնում է 2021թ. ՄԶՀ-ն 191 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։ 2021թ. Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը 0,759 է, որի շնորհիվ երկիրը դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ բոլոր երկրների և տարածքների շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը։ 1990-ից մինչև 2021թ. Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշն աճել է 15,7 տոկոսով՝ 0,656-ից մինչև 0,759։ 1990-2021թթ. Հայաստանում կյանքի տևողությունն աճել է 3,2 տարով, միջին կրթությունն աճել է 1,5 տարով, իսկ ակնկալվող դպրոցական տարիներն աճել են 2,2 տարով։ Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2021թթ. ընթացքում աճել է մոտ 152,5 տոկոսով։

2010թ. ներկայացվեց Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը (ԱՄԶՀ), որը հաշվի է առնում ՄԶՀ բոլոր երեք չափումների անհավասարությունները՝ յուրաքանչյուր չափման միջին արժեքը զեղչելով ըստ բաշխման մեջ անհավասարության իր մակարդակի։ ՄԶՀ-ի և ԱՄԶՀ-ի միջև տարբերությունը Մարդկային զարգացման՝ անհավասարությամբ պայմանավորված «կորուստն» է։ Երկրում անհավասարության խորացմանը զուգընթաց աճում է նաև մարդկային զարգացման կորուստը։ Հայաստանի կորուստը անհավասարության պատճառով կազմում է 9,4 տոկոս, ինչը 2021թ. ՄԶՀ-ն իջեցնում է մինչև 0,688։

Վերարտադրողական առողջությանը, հզորացմանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող գենդերային անհավասարության տեսանկյունից Հայաստանի գենդերային անհավասարության համաթվի (ԳԱՀ) արժեքը կազմում է 0,216, որի շնորհիվ 2021թ. Հայաստանը 170 երկրների թվում զբաղեցնում է 53-րդ տեղը։ Վերարտադրողական առողջությունը չափվում է մայրական մահացության գործակցով և դեռահասների շրջանում ծնելիության գործակցով։ Հզորացումը չափվում է խորհրդարանում զբաղեցրած տեղերով և սեռով պայմանավորված որոշակի միջնակարգ կրթություն ունեցող բնակչությամբ։ Աշխատաշուկային մասնակցությունը չափվում է կանանց և տղամարդկանց համար աշխատուժի մասնակցության գործակցով։

2022թ. ՄԶՀ համաշխարհային վարկանիշում երեք առաջատարներն են Շվեյցարիան, Նորվեգիան և Իսլանդիան։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930