Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագածոտնը Պետրոսյան է կարդում»․Վարդգես Պետրոսյանի 90-ամյակին նվիրված ֆլեշմոբը՝ հաճելի անակնկալ

Սեպտեմբեր 09,2022 17:23

Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությունն այսօր պետրոսյանական շնչով  լցրեց մարզը։

Անվանի աշտարակցու՝ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի 90-ամյա հոբելյանի առիթով այսօր տեղի ունեցավ «Արագածոտնը Պետրոսյան է կարդում» խորագրով ֆլեշմոբ, որի շրջանակում  Աշտարակ, Թալին և Ապարան քաղաքների դպրոցների ընթերցասեր աշակերտները քաղաքի հանրային վայրերում ընթերցեցին Պետրոսյանի ստեղծագործություններից պատառիկներ ու գրողի լավագույն մտքերը ներառող գրքույկներ նվիրեցին անցորդներին։

Հետաքրքրական է՝ ընթերցասեր աշակերտները եղան նաև Արագածոտնի մարզպետարանում և Աշտարակի համայնքապետարանում։

Մարզպետարանում նրանց ողջունեցին ԿՄՍ վարչության պետ  Գալուստ Թադևոսյանը և վարչության ներկայացուցիչները, հաջորդիվ, անակնկալ կերպով, աշակերտներն այցելեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, փոխմարզպետներ Հարություն Գուլյանի, Էդգար Փարվանյանի, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, մարզպետի խորհրդականի, օգնականների, ստորաբժանումների ղեկավարների,  աշխատասենյակներ ու նրանց աշխատանքն ընդմիջեցին պետրոսյանական մեջբերումներով։ Ներկայացնելով  ֆլեշմոբի առիթն ու նպատակը՝ պատանի դպրոցականները նշեցին, որ իրենք սիրում ու ընթերցում են համերկրացի գրողի ստեղծագործությունները։

Պաշտոնատար անձանց արձագանքը հիացական էր, նրանք դրվատանքի խոսքեր ուղղեցին աշակերտներին ու հորդորեցին լավ սովորել, շատ կարդալ։

«Դուք կարողացաք այս բազմազբաղ աշխատանքային առօրյայում մեզ հաճելի մշակութային ընդմիջում նվիրել և դրական լիցքեր պարգևել։ Կեցցեք, որ ընթերցում եք Վարդգես Պետրոսյան»,-ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Արագածոտնը Պետրոսյան է կարդում» նախաձեռնությունը, ինչպես ցույց տվեցին արձագանքները, լավագույնս նշանավորեց մեծ աշտարակցու 90-ամյակը։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930