Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քարոզարշավ՝ առանց գլխավոր թեկնածուի

Սեպտեմբեր 09,2022 21:40

Ի թիվս այլ համայնքների՝ սեպտեմբերի 25-ին ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում։ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրակյան ցուցակի առաջին համարը գլխավորող,Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արամ Նիգոյանը Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ 2 օր է արդեն, ինչ սկսել են քարոզարշավը։

«Քարոզարշավը անցնում է շատ լավ։ Իհարկե  դժվար է առանց գլխավոր թեկնածուի, քանի որ նա պետք է ներկայացնի իր խոսքը,տեսակետը,ծրագրերը, կարողանա անմիջական շփվել բնակիչների հետ։ Այդ իսկ պատճառով մենք՝ խոսքի փոխարեն հանրությանն ենք ներկայացնում նրա՝ բազում տարիների աշխատանքը։ Չնայած այս դժվարություններին մեր շանսերը այս ընտրություններում գնահատում եմ շատ բարձր։ Կարծում եմ այս ընտրություններն ավելի շատ անցնելու են զգացմունքային դաշտում»,-նշեց Նիգոյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ խոշորացված համայնքի բոլոր վարչական ղեկավարները սատարում են դաշինքին։

«Ուզում եմ նաև շեշտել, որ մենք բոլորս բազմակուսակցական են,բայց դաշինքով համախմբվել ենք մեկ միասնական գաղափարի շուրջ։ Ես՝ ինքս «ԱԻՄ» կուսակցության անդամ եմ դեռևս 1989 թվականից»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Բերդ խոշոր համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանը, «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» թեկնածուների ցանկը՝ Աշոտ Մելիքյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930