Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնատել են կին զինծառայողի մարմինը, կտրել ոտքերը, մատները»․ ԳՇ պետը՝ օտարերկրացի դիվանագետին

Սեպտեմբեր 16,2022 16:00

Ջերմուկում այսօր ՀՀ-ում 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկաներից մեկի հարցին ի պատասխան հայտնեց, որ հակառակորդը ռազմական հանցագործություններ է իրականացրել հարձակումների բոլոր ուղղություններով։ Հետաքրքրվողը խնդրեց մանրամասն ասել, թե ինչ հանցագործությունների մասին է խոսքը։

ԳՇ պետը նշեց․ «Այս հանդիպման ավարտից հետո ես ձեզ ցույց կտամ մի տեսանյութ, որում․․․բառեր չեմ գտնի նկարագրելու, թե ինչպես են մասնատել կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել․․․դա վայրագության վերջին աստիճանն է»։

Մեկ այլ դիվանագետի էլ հետաքրքիր էին հարձակման ուղղությունները։ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ադրբեջանը հինգ ուղղություններով է հարձակվել․ «Հակառակորդի հաջողություններն այդ ուղղություններում չեն կարող համեմատվել Ջերմուկի ուղղության հետ։ Կան ուղղություններ, որտեղ 1-1,5 կմ մխրճման խորություն կա։ Ներքին հանդի ուղղության մասին է խոսքը։ Դիրքային առավելություն ունի նաեւ Շորժայի ուղղությամբ։ Մյուս հատվածներում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել։ Իսկ Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կմ-ի հաջողություն ունի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի ինքնիշխան տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930