Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարաց թեմի երիտասարդաց միության կամավորները նախաձեռնել են քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքներ

Սեպտեմբեր 20,2022 15:20

Վանաձորում կամավորները փորձում են հնարավորության սահմաններում իրենց ներդրումն ունենալ ու օգտակար լիներ սահմանի պաշտպանության գործին: Մի քանի օր է` Գուգարաց թեմի երիտասարդաց միության կամավորները նույնպես նախաձեռնել են քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքներ. «Արդեն երրորդ օրն է, որ գործում ենք ցանցերը: Ինչ կարող ենք` պետք է անենք: Այս պահին անորոշ վիճակ է, բայց փորձում ենք օգտակար լինենք: Քիչ հետո կավարտեն եւ դրանից հետո կհասկանանք, թե որտեղ ենք ուղարկում»,-մեզ հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը:

Այս օրերի ընթացքում երիտասարդաց միության կամավորներին են միացել նաեւ քաղաքացիներ, որոնց բոլորին միայն մեկ միտք է համախմբել՝ ամեն ինչ արվում է զինվորի համար. «Համայնքի բնակիչներից էլ էն գալիս, իմանում` ինչով կարող են օգնել: Կտորներ են հայթայթում, բերում: Այս տարբերակով էլ են փորձում ինչ-որ կերպ օգտակար լինեն, կարծում եմ` արդյունքը լավ է լինելու»,- ասում է Հռիփսիմեն:

Այսօր կամավորներին էին միացել նաեւ 11-րդ դպրոցի աշակերտները: 11-րդ դասարանի աշակերտուհի Էսմա Մատինյանը դասերն ավարտել ու դասընկերների հետ շտապել է Գուգարաց թեմի բակ. «Փորձում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ եւ այս իրավիճակում չկորցնենք մեր հավատը: Երիտասարդներս շատ մարտական ենք տրամադրված եւ չունենք ընկճված վիճակը մեր մեջ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930