Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի քարտուղարից՝ մինչեւ համայնքի ղեկավար, օպերատորից մինչեւ բժիշկ ու գործազուրկ․ ովքե՞ր են առաջադրվել Արենիում եւ Եղեգիսում

Սեպտեմբեր 20,2022 17:18

Սեպտեմբերի 25-ին ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ են կայանալու նաեւ Վայոց Ձորի մարզի Եղեգիս եւ Արենի համայնքներում։

Արենի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Կառավարող ուժի ընտրացուցակում 28 թեկնածուներ են, որից 4-ը՝ անկուսակցական։

Հուսիկ Սահակյան

Ցուցակը գլխավորում է Արենիի համայնքապետ, 56-ամյա Հուսիկ Սահակյանը, որն անկուսակցական է։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Արենի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար 22-ամյա Մհեր Ասատրյանն է։ Առաջին եռյակը եզրափակում է Աղավնաձորի դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Միրզոյանը։ Վերջիններս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։

Կառավարող ուժի հետ հայտ է ներկայացրել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, որը ներկայացրել է 8 հոգանոց ընտրացուցակ։ Թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է ներկայացրել։ 7 հոգանոց ցուցակը գլխավորում է Արենի համայնքի ավագանու անդամ, 41-ամյա Անուշավան Ավետիսյանը։ Նրան հաջորդում են Գնել Ղազարյանն ու Օֆիկ Հակոբյանը։ 7 թեկնածուներից եւ ոչ մեկը չի աշխատում, իսկ անկուսակցական է մեկ հոգի՝ 5-րդ հորիզոնականում գտնվող Արայիկ Միքայելյանը։

Արենի համայնքում քվեարկելու իրավունք ունի 8132 ընտրող, իսկ ավագանու կազմը բաղկացած է լինելու 15 անդամից։ Նույնքան՝ 15 ավագանու անդամ է ունենալու նաեւ Եղեգիս համայնքը։ Այստեղ ընտրողների թիվը 4626 է, իսկ ընտրություններին առաջադրվել են 3 քաղաքական ուժեր։

Արթուր Ստեփանյան

«Քաղաքացիական պայմանագրի» 26 հոգանոց ցուցակը գլխավորում է Եղեգիս համայնքի ղեկավար, 54-ամյա Արթուր Ստեփանյանը։ Նրան հաջորդում են Վայոց Ձորի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության խորհրդական Նարեկ Մարտիրոսյանն ու «Հռիփսիմե» գյուղական ամբուլատորիայի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը։ Վերջինս անկուսակցական է, ընդ որում՝ 26 թեկնածուներից եւս երեքն անկուսակցական են․ 15-րդ հորիզոնականում գտնվող Հորսի դպրոցի տնօրեն Մխիթար Վարդանյանը, «Հայփոստի» օպերատոր Գեւորգ Գաբրիելյանը եւ Սալիի համայնքապետարանի մասնագետ Վարդանուշ Եղոյանը, որոնք համապատասխանաբար 20 եւ 28 համարների ներքո են։

«Ազատական» կուսակցությունը Եղեգիսի համայնքի ավագանու անդամի ընտրություններին մասնակցելու է 17 թեկնածուներով, առաջադրվելուց հետո մեկ հոգի ինքնաբացարկ է ներկայացրել։ Երկու թեկնածու անկուսակցական են։ Ցուցակը գլխավորում է 64-ամյա, ոչ մի տեղ չաշխատող Մամիկոն Սմբատյանը։ Նրան հաջորդում են Վարդան Վարդանյանն ու «Յունիկոս» ՍՊ ընկերության խմբավարի օգնական Հերմինե Զաքարյանը։ Երեքն էլ «Ազատական» կուսակցության անդամներ են։

«Վերելք» կուսակցությունը ներկայացրել է 9 թեկնածուի ընտրացուցակ, որից երկուսը ինքնաբացարկ են տվել։ 7 թեկնածուից երկուսն անկուսակցականներ են։ Ցուցակը գլխավորում է 62-ամյա Ծառուկ Թադեւոսյանը, որին հաջորդում են Արթուրիկ Առաքելյանն ու Լիլիթ Միրզոյանը։ Բոլորն էլ «Վերելք»-ի անդամ են։ Թեկնածուներից ոչ մեկը չի աշխատում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Թեկնածուների լուսանկարներն՝ իրենց ֆեյսբուքյան էջերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930