Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասեք՝ Նորավանի Սուսանի թոռն է»․ «Ապրելու երկիր» կուսակցության Սիսիանի ավագանու ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանին ասաց դպրոցականը (տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2022 16:04

Սիսիանի Նորավան բնակավայրում համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, նորավանցի դպրոցականներից մեկը ՝ կուսակցության համակիրներից բուկլետ ուզեց։

Բացելով այն՝ ուշադիր սկսեց նայել ավագանու թեկնածուների լուսանկարները։ «Ապրելու երկիր» ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հանդիպումից հետո մոտեցավ ու ու հետաքրքրվեց, թե ում է փնտրում դպրոցականը։

«Ծանոթ եմ Վահե Ասրյանին, պաղպաղակ էր բերում ստեղ։ Եթե իրեն տեսնեք՝ կասեք նորավանցի Էդուլն է կամ Նորավանի Սուսանի թոռն է՝ կճանաչի»,-ասաց դպրոցականը։

Բնականաբար, ինքը ընտրելու իրավունք չունի, բայց որ ունենար՝ Վահեին կընտրեր։ «Ընտրենք, որ շատ պաղպաղակ բերի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդը։

Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու համամասնական ընտրություններին, բացի «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվել են եւս 6 ուժեր․ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» , «Մեկ Հայաստան» կուսակցությունները եւ «Աշխատանք եւ արդարություն», «Զորավոր համայնք» դաշինքները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930