Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թ. փետրվարի 1-ը

Սեպտեմբեր 26,2022 15:15

Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության  համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Սեպտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Օրակարգում ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Պատգամավորների հարցերին  նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։

3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930