Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները հայտնաբերել և Գորիսի Շինուհայր գյուղ են վերադարձրել մոլորված քաղաքացիներին

Օգոստոս 13,2023 15:15

Եթե մեր ահազանգին արագ չարձագանքեին ու մեզ օգնության չհասնեին փրկարարներ Գեղամ Մուսախանյանը, Սարմեն Օհանյանը, Համլետ Բոլյանը, Ժիրայր Միրզոյանը՝ մենք հավանաբար կհայտնվեինք ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին Aravot.am-ին պատմեց Aravot.am-ի աշխատակից Անժիկ Հարությունյանը:

Անժիկն իր ամուսնու և հարազատների հետ հանգստանում է հայրական Շինուհայր գյուղում (Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջան), նախորդ օրը որոշում են ավանդույթի համաձայն շրջել գյուղի անտառներով ու հանդերով:

«Մոլորվել էինք, սարսափելի արևի տակ մնացել 3 ժամից ավելի, առանց ջրի, ժայռի վրա, թուրքի դիրքի դիմաց, հոգնել էինք ու չէինք կարողանում շարժվել»,-պատմեց Անժիկը: Նրա խոսքով, այդ տարածքներին իրենք շատ լավ ծանոթ են, սակայն 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ անհասկանալի են, թե որտեղ է ավարտվում գյուղի սահմանները, որտեղ  են դիրքերը և որոնք են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները՝  մոլորվելու վտանգը շատ մեծ է:

Ավելի քան 3 ժամ չարչարվելուց հետո, նրանք զանգահարում են Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն: «Շնորհակալ եմ մեր փրկարարներին, իրենք շատ արագ հասան մերձակա տարածք, սակայն ճանապարհն անանցանելի էր, ինտերնետային կապը շատ վատ էր, գեոլոկացիան ճշգրիտ  չէր, ինքնաթիռով մոտենալը վտանգներ էր պարունակում: Լավ է, որ հեռախոսային կապը կար ու փրկարարները կարողացան մեր ամեն քայլը վերահսկելով ու ճանապարհը բացատրելով՝ մեզ դուրս բերել այդ ծուղակից»,-շարունակեց Անժիկը:

Տեղեկացնենք, որ  դեպքը տեղի է ունեցել  Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031