Սենթ Լուիսում կայացել է շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության 5-րդ տուրը:
Սամուել Սեւյանը իր անվան դիմաց եւս կես միավոր է գրանցել ու 3,0 միավորով շարունակում է բաժանել երկրորդ հորիզոնականը:
Իսկ ահա Լեւոն Արոնյանը կրել է առաջին պարտությունը եւ 2,0 միավորով 14 մասնակիցների մեջ նահանջել է 12-րդ տեղ:
Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի է խաղացել Մեգան Լիի հետ եւ 3,5-ական միավորով Իրինա Կրուշի ու Ալիս Լիի հետ հետապնդում է առաջատար Ջենիֆեր Յուին, որն ունի 4,0 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































