Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար

Հոկտեմբեր 10,2022 16:52 Share

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022թ. անցած ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, այլ պաշտոնա­տար անձինք:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական  ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել ռազմական ոստիկանության զինծառայողների մասնագիտական գիտելիք­ների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Խորհրդակցության ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31