Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Զարմանալի է, որ ԳՇ նախկին պետին սահմանների ներկայիս վիճակը չի հետաքրքրում»

Հոկտեմբեր 10,2022 20:22

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը անդրադարձել է այսօր Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի շուրջ բարձրաստիճան զինվորականների վերաբերմունքին, որոնք մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել:

«Նախ, սահմանադրությամբ ԶՈՒ ԳՇ պետը այն բացառիկ սահմանադրական պաշտոններից մեկն է, որին կարելի է միայն նշանակել: Նրա հետ կնքվում է հինգ տարվա պայմանագիր եւ նա հինգ տարի ունենում է լիազորությունների օրենքով սահմանված ժամկետ: Սակայն, եթե չեմ սխալվում, մենք այս չորս տարվա ընթացքում ունեցել ենք գլխավոր շտաբի հինգ պետ: Ընդ որում, վեց ամիս ընդհանրապես գլխավոր շտաբի պետ չենք ունեցել: Արդեն կդառնա 10 ամիս, որ ԳՇ պետի երկու տեղակալների պաշտոնը թափուր է:

Այս ընթացքում երկու անգամ ԳՇ պետ նշանակվել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որին հիմա երբ հարցնում են, թե ինչ կարծիք ունի սահմաններում տիրող իրավիճակի, ադրբեջանական ներխուժումների, մեր զինվորական զոհերի, զինվորների նկատմամբ կիրառվող բարբարոսությունների վերաբերյալ, պատասխանում է, որ դա իրեն չի հետաքրքրում: Այսինքն, ինքը հիմա դրա համար փող չի ստանում, թե դա իրեն հետաքրքիր չէ: Հիմա Հայաստանը նաեւ կարող է տարածքներ կորցնել եւ նրան որպես զինվորականի, գեներալ-լեյտենանտի, որ այդ կոչումն էլ ստացել է այդ ժամանակահատվածում, եթե նոր շքանշաններ չեն տալիս, կոչումը չեն բարձրացնում, փողը չեն տալիս, այդ ամենը իրեն նույնիսկ հետաքրքիր չի: Չի բացառվում, որ նա իր սմարթֆոնի մեջ շարիկներով մի լավ խաղ է ներբեռնել ու իրեն հիմա միայն դա է հետաքրքիր, իսկ սահմանին տիրող իրավիճակը իրեն չի հետաքրքրում,,-ասաց Էդգար Ղազարյանը եւ ավելացրեց, որ կան նաեւ նրանից չտարբերվող այլ գեներալներ, որոնց նույնպես հայրենիքի սահմանները չեն հետաքրքրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31