Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ վերջին պահը անորոշություն էր»․ Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2022 22:22

«Մինչեւ վերջին պահը անորոշություն էր, կոնկրետ ես ոչ մեկի հետ չէի բանակցել»,-ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը՝ համայնքի ավագանու առաջին նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նորընտիր համայնքապետի խոսքով ինքը պատրաստակամ է աշխատելու բոլոր ուժերի հետ, բայց դա ընթացքից պարզ կլինի։ «Ես միշտ ասել եմ՝ պիտի աշխատենք ի շահ համայնքի, ի շահ քաղաքացու»,-նշեց Արմեն Հակոբջանյանը։

Սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններից հետո Սիսիան համայնքում խնդրահարույց իրավիճակ էր։ Ընտրողների 51 տոկոսը չէր ստացել որեւէ ուժ եւ համայնքի ղեկավար պիտի ընտրվեր ավագանու կազմից։ 21 մանդատներից 8-ը՝«Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» ու « Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ «Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարեց, որ վայր են դնում մանդատները։

«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանը ստացավ 7 կողմ, Արմեն Հակոբջանյանը՝ 9 ձայն․ վերջինիս ճակատագիրը որոշեց «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ներկայացնող Նախշուն Յազուլյանը, քվեարկելով Արմեն Հակոբջանյանի օգտին։

Մոտ մեկ տարի Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար աշխատած Արմեն Հակոբջանյանը խոստանում է նույն տեմպով աշխատել։ «Նույն տեմպով, ավելի եռանդուն մեր թիմի հետ կաշխատենք»,-ասաց նորընտիր համայնքապետը։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31