Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում, ահա դա է պատճառը, որ խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք. Մարուքյան

Հոկտեմբեր 13,2022 15:17 Share

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:

Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել