Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կողմից կազմակերպվող ամենամյա երիտասարդական հավաքը։ Հավաքին մասնակցում են ստեղծագործողներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից ու Արցախից։
Ողջունելով ներկաներին, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ տարիներ շարունակ միության կողմից կազմակերպվում են նմանօրինակ հավաքներ` նպատակ ունենալով նախ ապահովել կենդանի շփում ավագ ու երիտասարդ սերունդների միջեւ, մտքերի ու փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել, նաեւ կարդալ ու քննարկել երիտասարդների ստեղծագործությունները։ ՀԳՄ նախագահը դիմելով երիտասարդներին` ասաց, որ շարունակեն նույն ոգով ստեղծագործել ու հարստացնել ժամանակակից գրականության էջերը։

Արձակի եւ պոեզիայի մասնախմբերում երիտասարդների հետ աշխատում էին ավագ սերնդի գրողներ, գրականագետներ։
Հոկտեմբերի 14-ին կայացավ նաեւ նոր հրատարակված գրքերի համատեղ շնորհանդես։ ՀԳՄ նախագահը շնորհավորել է գրքերի հեղինակներին, նրանց գրական անդաստանում բարի երթ մաղթելով։
Երիտասարդ գրողների ամենամյա հավաքն ամփոփվեց հոկտեմբերի 15-ին։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2022

















































