Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գրողները կրկին հավաքվեցին

Հոկտեմբեր 17,2022 12:30

Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կողմից կազմակերպվող ամենամյա երիտասարդական հավաքը։ Հավաքին մասնակցում են ստեղծագործողներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից ու Արցախից։

Ողջունելով ներկաներին, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ տարիներ շարունակ միության կողմից կազմակերպվում են նմանօրինակ հավաքներ` նպատակ ունենալով նախ ապահովել կենդանի շփում ավագ ու երիտասարդ սերունդների միջեւ, մտքերի ու փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել, նաեւ կարդալ ու քննարկել երիտասարդների ստեղծագործությունները։ ՀԳՄ նախագահը դիմելով երիտասարդներին` ասաց, որ շարունակեն նույն ոգով ստեղծագործել ու հարստացնել ժամանակակից գրականության էջերը։

Այնուհետեւ կայացավ ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի եւ Հայաստանի գրողների միության կողմից հայտարարված «Մինչեւ 27 տարեկան ստեղծագործողների մրցույթի» արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։ «Արձակ», «Պոեզիա» եւ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում մի խումբ երիտասարդ ստեղծագործողներ արժանացան դրամական մրցանակների եւ հավաստագրերի։

Արձակի եւ պոեզիայի մասնախմբերում երիտասարդների հետ աշխատում էին ավագ սերնդի գրողներ, գրականագետներ։
Հոկտեմբերի 14-ին կայացավ նաեւ նոր հրատարակված գրքերի համատեղ շնորհանդես։ ՀԳՄ նախագահը շնորհավորել է գրքերի հեղինակներին, նրանց գրական անդաստանում բարի երթ մաղթելով։

Երիտասարդ գրողների ամենամյա հավաքն ամփոփվեց հոկտեմբերի 15-ին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31