Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունները սոցիալական հարթակներում չեն ընթանում, դրանք վարվում են անձամբ, դեմ առ դեմ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հոկտեմբեր 17,2022 10:10

Radar Armenia. Օրերս համացանցում տարածվել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների վերաբերյալ մի փաստաթղթի լուսանկար, որտեղ կետ առ կետ ներկայացված էին բանակցությունների հիմնական դրույթները, ինչպես խաղաղության պայմանագրի կնքման, այնպես էլ ԼՂ բնակչության ու ադրբեջանական իշխանությունների շփումների, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացման հարցերի վերաբերյալ։

Այդ կապակցությամբ Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք համացանցում շրջանառվող փաստաթուղթը հենց բանակցային սեղանին եղածն է։

Դեսպանատնից մԱսնավորապես պատասխանել են. «Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ կարևոր է հիշել, որ բանակցությունները դինամիկ գործընթացներ են։ Դրանք սոցիալական հարթակներում չեն ընթանում։ Բանակցությունները վարվում են անձամբ, դեմ առ դեմ և տեղի են ունենում առաջնորդների միջև, որոնք հետամուտ են խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն իրենց ժողովրդի»։

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31