Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը դասական օրինակ է՝ ինչպես են սակավ ռեսուրսներ ունենալով երկրները ճիշտ կառավարման և ասիմետրիկ պատասխանների պարագայում հասնում ցանկալի նպատակների». Սուրեն Սուրենյանց

Հունիս 22,2026 21:12 Share

Քաղաքագետ, ԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, խոսելով այս օրերին Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների և դրանց միջնորդների գործադրած ջանքերի մասին, ասաց. «Երեկ ամբողջ օրը ես շատ ուշադիր հետևել եմ։ Եվ եթե շատ կարճ ասեմ, համառորեն այդպես էլ չգտա Նիկոլ Փաշինյանի նշած երրորդ միջնորդ երկրի՝ Թուրքիայի անունը։ Եթե հիշում եք, երբ ԱՄՆ-ի ու Իրանի միջև այս փաստաթուղթը ստորագրվել էր էլեկտրոնային տարբերակով, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի ուղերձ արեց՝ հատուկ նշելով միջնորդների ջանքերը։ Ու չգիտես ինչու, Թուրքիայի անունն էր հայտնվել միջնորդների ցանկում, այն դեպքում, երբ մենք գիտենք, որ առաջին հերթին Պակիստանը, հետո նաև Քաթարն է միջնորդել։

Հիմա Շվեյցարիայում ընթացող բանակցություններին երեկ ամբողջ օրը շատ ուշադիր հետևել եմ։ Իսկապես, բանակցություններն ուղեկցվում են աննախադեպ աղմուկով՝ փոխադարձ մեղադրանքներ, հայտարարություններ, երկու կողմից շատ բարձր նշաձողեր։ Գիտենք, որ բանակցությունների կեսին կրկին էպատաժային հայտարարություններ արեց Թրամփը, և բանակցությունները համարյա վիժեցման եզրին էին։ Իմ կարծիքով՝ իրավիճակը փրկեց Վենսը։ Բայց ինչ էլ բանակցեն, եկեք երկու բան ֆիքսենք. Իրանի կարողությունը ասիմետրիկ հարվածներ հասցնելու՝ պատերազմի ժամանակ բերեց նրան, որ հետպատերազմյան ստատուս-քվոն ավելի ձեռնտու է Իրանին բոլոր առումներով»։

Քաղաքագետը նաև կանխատեսեց, որ, ինչքան էլ լավատեսական շեշտադրումներով ընթանան բանակցությունները, դրանք վերջնական փուլ չեն։ «Այսինքն՝ մենք դեռ տեսնելու ենք լարվածություններ, զուգահեռաբար՝ բանակցություններ։ Շատ տարբեր են կողմերի պատկերացումները խաղաղության բանաձևի վերաբերյալ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դասական օրինակ է՝ ինչպես են սակավ ռեսուրսներ ունենալով հանդերձ երկրները ճիշտ կառավարման և ասիմետրիկ պատասխանների պարագայում հասնում ցանկալի նպատակների։ Եվ ընդհակառակը, այս պատերազմը դարձավ ամերիկյան գերիշխանության անկման խորհրդանիշը՝ անկախ նրանից, թե Միացյալ Նահանգներին ոնց ենք վերաբերում։ Այո, ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ երկիրը, բայց նրա դոմինիզացիայի փուլն ակնհայտորեն ավարտվեց»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930