8-րդ սերիայի Apple Watch-ը հնարավորություններով գերազանցում է իր նախորդներին ու արդեն իսկ դարձել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հավատարիմ օգնականը:
Apple Watch Series 8-ի առավելությունները բացահայտում ենք 4 տարբեր մասնագիտության անձանց հետ՝ DJ MILL-ի, դիզայներ Թամարա Խաչատրյանի, ոճաբան Գայա Գևորգյանի և մարքետոլոգ Հենրիկ Համբարձումյանի հետ միասին:
Ձեր հիմնական ուղեկիցն այժմ էլ ավելի հզոր է. քնի կարգավորում՝ ավելի հետևողական լինելու համար, մարզվելու նոր եղանակներ՝ ուժեղացված Workout հավելվածով:
Հարթ և անթերի: Apple Watch Series 8-ն ունի մեծ, փայլուն Always-On էկրան: Նեղ շրջանակների շնորհիվ էկրանը ներդաշնակ է պատյանի կորերի հետ։
DJ MILL
DJ, պարուհի
«Նոր մոդելն ինձ օգնում է նույնիսկ աշխատանքի ընթացքում աննկատելիորեն կառավարել հաղորդագրություններս, գրանցումներս և հետևել զարկերակիս աշխատանքին»
Always-On Retina էկրանը դարձնում է Apple Watch-ի տեսքը ցնցող և հեշտ ընթեռնելի, նույնիսկ երբ ձեր դաստակն իջեցված է: Apple Watch 8-ը պատրաստված է ալյումինից: Մոդելը անջրանցիկ է, կարող է դիմակայել 50 մետր խորությանը:
Նորամուծությունները, որոնք օգտագործվում են գեղեցիկ, «միշտ միացված» էկրան ստեղծելու համար, նաև դարձնում են այն աներևակայելի դիմացկուն: Բարձր պաշտպանողականությամբ առջևի հաստ ապակին և հարթ հիմքը այն դարձնում է ճաքերի հանդեպ ավելի դիմացկուն:
Որքան ավելի շատ տեղեկացված լինեք ձեր առողջության մասին, այնքան ավելի արագ կլուծեք ցանկացած խնդիր: Apple Watch Series 8-ի առողջության առաջադեմ սենսորները տալիս են պատկերացումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր խնդիրները: Հետևեք Ձեր ցիկլին նորարարական նոր սենսորի միջոցով: Cycle Tracking-ն օգտագործում է առողջական տվյալները՝ հետահայաց գնահատական տալու համար, ինչը կարող է օգտակար լինել ընտանիքի պլանավորման գործում: Ձեր Cycle Tracking տվյալները կոդավորված են անցակոդով, Touch ID-ով կամ Face ID-ով:
____________
ԹԱՄԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիզայներ, KTOR ATELIER-ի հիմնադիր
«Բիզնես լեդիի համար, այսօր Apple Watch Series 8-ը մեղմ ասած անհրաժեշտություն է: Մշտապես լինելով զբաղված՝ բաց չեմ թողնում կարևոր հանդիպումներն ու հետում եմ օրվա գրաֆիկիս՝ նախապես պլանավորելով այն»


Ոճաբան
«Ես խիստ հետևողական եմ առողջությանս հանդեպ, իսկ նոր մոդելի օգնությամբ ողջ օրվա ընթացքում հետևում եմ մարմնիս ջերմաստիճանին, զարկերակիս աշխատանքին և կառավարում ինքնազգացողությունս»


Բացի վերը նշվածից, 8-րդ սերիան նաև չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը և լիցքավորվում է շատ արագ:
RARE Marketing Space-ի հիմնադիր
«Եթե անկեղծ, գնել էի այն՝ հետևելով տենդենցներին, սակայն օրեցօր համոզվում եմ, որ Apple Watch Series 8-ը պարզապես ոճի լրացում չէ, այլ աշխատանքի անփոխարինելի գործընկեր»
8-րդ սերիան պահանջում է 18 ժամ մարտկոց: Այնուամենայնիվ, watchOS 9-ի թարմացումով Apple-ի բոլոր խելացի ժամացույցները ունեն էներգախնայողության գործառույթ: Այն թույլ է տալիս երկարացնել Apple Watch Series 8-ի գործառնական ժամանակը մինչև 36 ժամ:

Նոր Apple Watch Series 8-ը կարող եք ձեռք բերել Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների խանութ սրահներում, օրինակ՝ iStore-ում:

































































