Սենթ-Լուիսում ավարտվել է շախմատի ԱՄՆ կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությունը:
Կանանց մրցաշարի եզրափակիչ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւ խաղաքարերով պարտության է մատնել Նազի Պաիկիձեին եւ 7,0 միավորով պայքարն ավարտել է 5-րդ հորիզոնականում:
Տղամարդկանց առաջնության վերջին տուրում Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է առաջատար եւ ի վերջո չեմպիոն հռչակված Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Սամուել Սեւյանը ոչ-ոքի է արել Ուեսլի Սոյի հետ:
Սեւյանը 7,0 միավորով զբաղեցրել է իններորդ հորիզոնականը, իսկ Արոնյանը 6,0 միավորով եզրափակել է տասնյակը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: