Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց մրցաշարի եզրափակիչ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւ խաղաքարերով պարտության է մատնել Նազի Պաիկիձեին

Հոկտեմբեր 20,2022 14:56

Սենթ-Լուիսում ավարտվել է շախմատի ԱՄՆ կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությունը:

Կանանց մրցաշարի եզրափակիչ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւ խաղաքարերով պարտության է մատնել Նազի Պաիկիձեին եւ 7,0 միավորով պայքարն ավարտել է 5-րդ հորիզոնականում:

Տղամարդկանց առաջնության վերջին տուրում Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է առաջատար եւ ի վերջո չեմպիոն հռչակված Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Սամուել Սեւյանը ոչ-ոքի է արել Ուեսլի Սոյի հետ:

Սեւյանը 7,0 միավորով զբաղեցրել է իններորդ հորիզոնականը, իսկ Արոնյանը 6,0 միավորով եզրափակել է տասնյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31