Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզի հայուհիների շնորհիվ նվաճումներ են գրանցվել հայկական սպորտում

Հոկտեմբեր 24,2022 23:33

ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի Անի Հովսեփյանի շնորհիվ հայկական բռնցքամարտում պատմական արդյունք է գրանցվել: Նա Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը:

Արմավիրի քաղաքի մարզուհի 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն էլ մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել 5:0 հաշվով՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։

Իսկ ահա ծանրամարտում Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ Միլենա Խաչատրյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 219կգ արդյունքով է դարձել չեմպիոն։ Միաժամանակ Միլենան նվաճել է պոկում (99կգ) և հրում(120կգ) վարժությունների փոքր ոսկե մեդալներ։

Շնորհավորում ենք հայուհիներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31