Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից առաջինը աշխարհի առաջնության ռինգ կմտնի Եկատերինա Սիչեւան

Մարտ 15,2023 23:40

Նյու-Դելիում կայացել է բռնցքամարտի  կանանց աշխարհի  առաջնության բացման արարողությունը, մասնակիցների կշռումն ու վիճակահանությունը:

Մարտի 116-ին հինգ մայրցամաքների 65 ազգային ֆեդերացիաների մարզուհիները կսկսեն պայքարը 12 քաշային կարգերում չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու եւ $ 2,4 միլիոն ընդհանուր  մրցանակային ֆոնդի իրենց մասնաբաժինն ստանալու համար:

Հայաստանից առաջինը ռինգ կմտնի 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, որի մրցակիցը Դելփին Մանցինին է՝ Ֆրանսիայից: Մեր կանանց ընտրանու կազմում են նաեւ 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը, 63 կգ՝ Սոնա Հարությունյանը եւ 70 կգ՝ Անի Հովսեփյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031