«Ամերիա բիզնես» հարթակի շնորհիվ վերջին 3 տարում կրկնապատկվել է հաճախորդների թիվը, իսկ տարվա սկզբից աճել է մոտ 55 տոկոսով, վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ այս տարվա սկզբից աճել է մոտ 28 տոկոսով: Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի թիվը վերջին 3 տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51 տոկոսով։ Ներկայում Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն եղանակով: Այս մասին հայտնեց Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը՝ բանկի կողմից նոր գործարկվող «Ամերիա բիզնես» թվային հարթակի հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված ասուլիսում:

Նրա խոսքով, «Ամերիա բիզնես» հարթակն Ամբերիաբանկը գործարկել է 2018 թվականին: Այն ներառում է սքորինգի և մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա:
«Անցած տարվա վերջից ցանկացած անհատ ձեռներեց կամ ՍՊԸ կարող է դառնալ Ամերիաբանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու, միաժամանակ հաճախորդին տրվում է անվճար բիզնես քարտ և օնլայն բանկինգ ծառայություն: Արդյունքում, ամեն 10-րդ բիզնես-հաճախորդը բանկի հաճախորդ է դառնում օնլայն եղանակով, բիզնես քարտերի 50 տոկոսն այս ծառայության միջոցով է տրվում և օնլայն բանկինգ ծառայության 24 տոկոսը բաժին է ընկնում այս ծառայությանը»,-հայտնեց Քարամյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մանրամասները՝ շուտով տեսանյութում


















































