Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում շատ քիչ բանկեր կան, որոնք ունեն իրավասություն տեսնելու իրենց հաճախորդների հարկային շրջանառությունը. Կարեն Քարամյան

Հոկտեմբեր 27,2022 13:34

«Ամերիա բիզնես» հարթակի շնորհիվ վերջին 3 տարում կրկնապատկվել է հաճախորդների թիվը, իսկ տարվա սկզբից աճել է մոտ 55 տոկոսով, վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ այս տարվա սկզբից աճել է մոտ 28 տոկոսով: Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի թիվը վերջին 3 տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51 տոկոսով։ Ներկայում Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն եղանակով: Այս մասին հայտնեց Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը՝ բանկի կողմից նոր գործարկվող «Ամերիա բիզնես» թվային հարթակի հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված ասուլիսում:

«Այս ծառայությունն աննախադեպ է, քանի որ բիզնես-հաճախորդը, առանց բանկ հաճախելու՝ հարթակ ներմուծելով ընդամենը 2 տվյալ՝ ընկերության՝ հարկ վճարողի հաշվառման համարը և տնօրենի սոցիալական քարտի համարը, րոպեների ընթացքում կարող է վարկի հաստատում ստանալ: Եթե մեր բանկի հաճախորդ է, ապա կարող է Ամերիայի իր նախընտրած հաշվեհամարին վարկը ստանալ, իսկ եթե նոր հաճախորդ է, ապա նույն օրը կարող է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ և վարկը ստանալ: Որոշ ժամանակ անց այդ ծառայությանն ավելացավ ևս մեկը՝ նոր ինֆորմացիոն աղբյուր, որը մեծապես ազդեց վարկավորման վրա՝ թե ծավալների, թե միջին վարկի գումարի վրա: Աշխարհում շատ քիչ բանկեր կան, որոնք ունեն իրավասություն տեսնելու իրենց հաճախորդների հարկային շրջանառությունը: Սա պետական համակարգի հետ մեր առաջին հաջողված փորձն է: Այսօրվա նոր ծառայության ներկայացման ժամանակ ևս ցույց կտանք, թե ինչպիսին պետք է լինի պետություն-մասնավոր հատված համագործակցությունը»,- նշեց Քարամյանը:

Նրա խոսքով, «Ամերիա բիզնես» հարթակն Ամբերիաբանկը գործարկել է 2018 թվականին: Այն ներառում է սքորինգի և մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա:

«Անցած տարվա վերջից ցանկացած անհատ ձեռներեց կամ ՍՊԸ կարող է դառնալ Ամերիաբանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու, միաժամանակ հաճախորդին տրվում է անվճար բիզնես քարտ և օնլայն բանկինգ ծառայություն: Արդյունքում, ամեն 10-րդ բիզնես-հաճախորդը բանկի հաճախորդ է դառնում օնլայն եղանակով, բիզնես քարտերի 50 տոկոսն այս ծառայության միջոցով է տրվում և օնլայն բանկինգ ծառայության 24 տոկոսը բաժին է ընկնում այս ծառայությանը»,-հայտնեց Քարամյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31