Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ

Հոկտեմբեր 28,2022 15:43

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) Ընդհանուր վեհաժողովը երեք տարի ժամկետով ընտրեց ENQA Կառավարման խորհրդի անդամներին: Խորհրդի կազմում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը վերընտրվեց երկրորդ անգամ։

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) հիմնադրվել է 2000թ․։ ENQA-ն միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է  նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։

ՈԱԱԿ-ը  2017 թվականից ENQA լիիրավ անդամ է: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է  ENQA խորհրդում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31