Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նիստի օրակարգի միակ հարցը ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն էր

Նոյեմբեր 02,2022 19:06

Նոյեմբերի 2-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Օրակարգի միակ հարցը խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր, որով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը:

Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

Հիմնական զեկուցող ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

ԱԺ պետաիրավական հարցերի գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հայտարարեց, որ հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հերթական նիստում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930