«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից ԱԺ պատգամավոր Լիանա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը
Սահմանադրության նախորդ և ներկայիս տեքստերի համեմատությունից երևում է, որ փոփոխությունը միայն խմբագրական չէ․ փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը։
1. Հանված է՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները.
2. Հանված է՝ Համազգային նպատակները,
Կարդացեք նաև
- Հանված է՝ ինքնիշխան պետության վերականգնման՝ ազատամարտ նախնիների սուրբ պատգամը,
- Հանված է՝ Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը նվիրվածությունը,
- Հանված է՝ սերունդների ազատության ապահովումը,
- Հանված է՝ ընդհանուր բարեկեցությունը,
- Հանված է՝ քաղաքացիական համերաշխությունը,
- Հանված է՝ հավատարմությունը համամարդկային արժեքներին…. սա դեռ միայն նախաբանում:



















































