«Ապագա հայկականը» ոչ միայն չի դառնալու քաղաքական, այլ չի դառնալու նաեւ հասարակական կառույց, մնալու է հանրային նախաձեռնություն եւ ծառայելու է բոլորին»,- նոյեմբերի 2-ին, «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի եւ հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է նախաձեռնությունը թաքնված քաղաքական նպատակներ ունի, մանավանդ, որ խոսակցություններ կան, թե նախաձեռնության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտ ներկայացնելու նպատակներ ունի:

«Մենք քննարկելու ենք քաղաքական խնդիրներ, բայց չենք լինելու կուսակցականացված»,-վստահեցրեց Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ կուսակցությունները, սովորաբար, ներկայացնում են հանրության մի մասի շահերը, իսկ իրենց նպատակը՝ համընդհանուր շահի սահմանումն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































