«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կառուցվող «Կեմպինսկի» հյուրանոցը (կառուցապատողը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է), որի շինաշխատանքները դադարեցված էին, նորից թույլտվություն է ստացել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաստատեց այս լուրն ու ասաց՝ կառուցապատողը 290 մլն դրամի տուգանք է վճարել՝ խախտումների համար․«Եղել է նախագիծ, որի շրջանակներում առանց հաստատման աշխատանքներ է կատարել։ Իրենք նախագծից ավել աշխատանքներ են իրականացրել, որի համար մենք թույլտվություն չենք տվել։ Հիմա աշխատում են հաստատված նախագծի շրջանակներում։ Այդ նախագիծն անցել է տարբեր գերատեսչություններով, հետո հասել է քաղաքապետարան, ես էլ շինթույլտվություն եմ տվել։ Շենքը կառուցվելու է հետնամասում գտնվող մեկ այլ հյուրանոցի նիշի շրջանակներում, 72 նիշ է հաստատված»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































