Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Ookla ընկերության վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկը:

«Վերջին 2 տարիների ընթացքում մենք եռապատկել ենք ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունները 30 հազար առկա բաժանորդների համար։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։ Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ավելին, մեր ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների գրեթե կեսն արդեն իսկ օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետ, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որն այժմ տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi 6 տեխնոլոգիայով աշխատող սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է շարժական կապի բիզնեսին, ապա 2021 թվականի երկրորդ կիսամյակում շարժական կապի ծառայության Level Up առաջարկի մեկնարկից ի վեր Ucom-ին միացել են շարժական կապի ռեկորդային թվով բաժանորդներ և ներկայումս Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդների գրեթե կեսն օգտվում է այդ սակագնային պլանի առավելություններից: Ի դեպ, 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ»,-նշեց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Կարդացեք նաև


Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ



















































