Լրահոս
Օրվա լրահոսը

OOKLA ընկերությունը UCOM-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց -2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց – 2022» SPEEDTEST մրցանակները

Նոյեմբեր 08,2022 18:01

Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Ookla ընկերության վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկը:

«Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճույքով ենք հանձնում թե՛ «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» և թե՛ «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակները Ucom-ին։ Այս ճանաչումը 2022 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», – ասաց Թոմ Օպաչիկը: Նրա խոսքով, սա աննախադեպ երևույթ է, երբ Ookla-ի կողմից միաժամանակ 2 մրցանակ տրվում է միևնույն ընկերությանը:

Թոմ Օպաչիկ

«Վերջին 2 տարիների ընթացքում մենք եռապատկել ենք ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունները 30 հազար առկա բաժանորդների համար։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։ Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ավելին, մեր ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների գրեթե կեսն արդեն իսկ օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետ, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որն այժմ տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi 6 տեխնոլոգիայով աշխատող սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է շարժական կապի բիզնեսին, ապա 2021 թվականի երկրորդ կիսամյակում շարժական կապի ծառայության Level Up առաջարկի մեկնարկից ի վեր Ucom-ին միացել են շարժական կապի ռեկորդային թվով բաժանորդներ և ներկայումս Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդների գրեթե կեսն օգտվում է այդ սակագնային պլանի առավելություններից: Ի դեպ, 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ»,-նշեց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ 2021 թվականից ընկերությունը որդեգրել է «կոնվերգեն օպերատոր» ռազմավարության ճանապարհը, որն իր հուսալիությունն ապացուցեց Ookla-ի մրցանակներով:

Խոսելով Ookla-ի մրցանակների կարևորության մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով Ucom-ի ամբողջ թիմին, 1500 աշխատակիցներից յուրաքանչյուրին՝ Արա Խաչատրյանն ընդգծեց, որ այս երկու մրցանակները իրենց ողջ թիմի համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն են ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։ Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:

Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930